Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավարտել է երկօրյա այցը Հայաստան:
Նա X-ի իր միկրոբլոգում գրառում է արել․
«Ավարտվեց երկու օրվա լավ հանդիպումները Հայաստանում, որի ընթացքում ընդգծվել է խաղաղ կարգավորման շարունակական աջակցության առաջնահերթությունը։
Ոգևորված եմ Բաքվի և Երևանի միջև էական երկկողմ շփումներով, և անհամբերությամբ սպասում եմ ընտրություններից հետո ադրբեջանական կողմի հետ փոխգործակցությունը լիովին վերսկսելու հնարավորությանը»,- գրել է նա։