Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել երկրի պաշտպանական արդյունաբերությանը մեծացնել արտադրությունը, քանի որ Եվրոպան փորձում է մեծացնել զենքի մատակարարումները Ուկրաինային աջակցելու համար, հայտնում է AFP-ն։
«Մենք պետք է ուժեղացնենք մեր սկսած վերափոխումը, որպեսզի ավելի արագ արձագանքենք Ուկրաինայի կարիքներին Ռուսաստանի դեմ պատերազմում»,- ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով զինվորականների առաջ։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը մտածի, որ կարող է հաղթել»,-ասել է նա։
Մակրոնի խոսքով՝ «Ռուսաստանի հաղթանակը կնշանակի Եվրոպայի անվտանգության ավարտը»։
Նա ասել է, որ պաշտպանական ընկերություններից ակնկալվում է ավելացնել արտադրության արագությունն ու ծավալը, ինչպես նաև նորարարություններ կատարել: