Իտալիայի սուպերգավաթի երկրորդ կիսաեզրափակչում «Ինտերը» 3-0 հաշվով հաղթեց «Լացիոյին» և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Նապոլիի» հետ։
«Ինտերի» կազմում գոլի հեղինակ դարձան Մարկուս Թյուրամը, Հաքան Չալհանօղլուն և Դավիդե Ֆրատեզին։
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և դարձավ գոլային փոխանցման հեղինակ։