Հետևեք մեզ։

Այս պահին անելիքները շատ են, իրականացվում են համալիր քննչական միջոցառումներ․ Արդրբեջանի գլխավոր դատախազը՝ Բաքվում ապօրինաբար ազատազրկված արցախցի պաշտոնյաների մասին

11:28, 20 հունվար 2024
Այս պահին անելիքները շատ են, իրականացվում են համալիր քննչական միջոցառումներ․ Արդրբեջանի գլխավոր դատախազը՝  Բաքվում ապօրինաբար ազատազրկված արցախցի պաշտոնյաների մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը խոսել է Արցախի՝ ապօրինաբար ազատազրկված նախկին պաշտոնյաների մասին։

Նա ասել է, որ «վերջնական մեղադրանքի հրապարակումից հետո իրենց գործը կուղարկվի դատարան»։ 

«Հետաքննությունը շարունակվում է միջազգային իրավունքի նորմերին և միջազգային կոնվենցիաներին համապատասխան»,- ասել է նա։

«Իրականացվում են համալիր քննչական միջոցառումներ, այս պահին անելիքները շատ են, բոլոր քննչական գործողությունները կատարվում են սահմանված կարգով, բոլոր միջազգային կոնվենցիաների պահանջները, որոնց կողմ է հանդիսանում Ադրբեջան, պահպանվում են: Քրեական գործի ավարտից հետո բոլոր մեղադրանքները կուղարկվեն դատարան, և հանրությանը կտեղեկացվի այդ մասին»:

Վերլուծական