Իսրայելի իշխանությունները ֆինանսապես աջակցել են ՀԱՄԱՍ խմբավորմանը, որպեսզի թուլացնեն Պաղեստինի ազգային իշխանությունը, ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«ՀԱՄԱՍ-ը ֆինանսավորվում էր Իսրայելի կառավարության կողմից՝ փորձելով թուլացնել Պաղեստինի ինքնավարության ղեկավարած Ֆաթհին [Պաղեստինի ազգային ազատագրական շարժումը]», - ասել է Բորելը Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում ելույթի ժամանակ:
«Ես պնդում եմ, որ Իսրայելն այնքան հեռուն է գնացել, որ ինքն է ստեղծել ՀԱՄԱՍ-ը»,-ասել է նա։