Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարները ադրբեջանցիները վերադարձրել են: Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
«Բանակցությունների արդյունքում գողացված բոլոր ոչխարներին հետ են վերադարձրել: Ամբողջը պատկանում էր Արավուս համայնքի մի բնակչի»,-ասաց նա։
Ղուլունցն այլ մանրամասներ չհայտնեց․ «Ինձ հետաքրքիր է, որ բոլոր ոչխարները վերադարձվել են, մնացածը հետաքրքիր չէ»։