Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի (1874-1965 թթ.) ատամների պրոթեզը աճուրդի է հանվել Արևմտյան Անգլիայի Չելթենհեմ քաղաքում գտնվող The Cotswold Auction Company-ում։ Լոտի նախնական հաշվարկային արժեքը $6-10 հազար է։
Այդ պրոթեզը Չերչիլը կրել է 1940 թվականի հունիսի 4-ին բրիտանական խորհրդարանում իր «Մենք կռվելու ենք լողափերում» ելույթի ժամանակ։ Սա քաղաքական գործչի ամենահայտնի ելույթներից է, որը հնչել է Մեծ Բրիտանիայի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո։
Պրոթեզը մշակել է ատամնաբույժ Վիլֆրեդ Ֆիշը։ Մի քանի օրինակ է պատրաստվել, որից մեկը Չերչիլը կրել է մինչև իր կյանքի ավարտը: Պահեստային օրինակը տրվել է Լոնդոնի վիրաբույժների թագավորական քոլեջի թանգարանին։ Աճուրդը կկայանա փետրվարի 6-ին։ Այն նաև ցուցադրում է խոսափողը, որն օգտագործել է Չերչիլը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտն ազդարարելու համար: