Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հատուկ նշանակության «Ալ-Քուդս» հետախուզական ծառայության հրամանատար գեներալ Յուսեֆ Օմիդ Զադեն սպանվել է Դամասկոսում՝ իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության հայտարարությանը, որը տարածվել է Թեհրանում։
Հրթիռային հարվածները հասցվել են Դամասկոսի արևմտյան Մեզզե թաղամասի առանձնատներից մեկին, որտեղ ապրում էին իրանցի ռազմական խորհրդականները։ Գեներալ Զադեի հետ սպանվել է եւս չորս իրանցի սպա։
Հարձակմանը մասնակցել է երեք ինքնաթիռ, չորսհարկանի տունը, որտեղ ապրել են խորհրդականները, ամբողջությամբ ավերվել է։