Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բաց կթողնի հունվարի 20-ին կայանալիք հոկեյի իր թիմի հանդիպումը հանրապետական լիգայում։ Պատճառն այն է, որ բելառուսաչինական «Բելջի» ձեռնարկություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Լուկաշենկոն վնասվածք է ստացել փայտ կտրելու ժամանակ։
Լուկաշենկոյի խոսքով՝ փայտ կտրելիս 80 կիլոգրամանոց կտորն ընկել է իր ոտքին։ «Ես քայլեցի, սկզբում ամեն ինչ նորմալ էր թվում, բայց հետո ցավը սաստկացավ»,- ասել է Լուկաշենկոն։