Հետևեք մեզ։

Կամո Հովհաննիսյանը միացել է «Արարատ-Արմենիային»

18:03, 20 հունվար 2024
Կամո Հովհաննիսյանը միացել է «Արարատ-Արմենիային»

«Արարատ-Արմենիային» է միացել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

 

Կամո Հովհաննիսյանը ֆուտբոլային կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում», հանդես է եկել նաեւ Երևանի «Ալաշկերտում», բելառուսական «Տորպեդո Ժոդինոյում», նաև ղազախական «Ժետիսու», «Կայրաթ» և «Աստանա» ակումբներում։