Հետևեք մեզ։

Իրաքում գտնվող ամերիկյան ավիաբազան հրթիռակոծության է ենթարկվել

19:10, 20 հունվար 2024
Իրաքում գտնվող ամերիկյան ավիաբազան հրթիռակոծության է ենթարկվել

Իրաքի արևմտյան Անբար նահանգում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան ավիաբազան հրթիռակոծության է ենթարկվել, հայտնում է իրաքյան Shafaq գործակալությունը՝ հղում անելով անվտանգության աղբյուրին։


Ըստ աղբյուրի՝ բազայի մոտ հինգ հրթիռ է ընկել։ Նա նշել է, որ հրթիռները, ըստ առկա տեղեկությունների, արձակվել են Անբարի Ալ-Բաղդադի շրջանից։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իրաքում միջազգային կոալիցիան ղեկավարող ԱՄՆ-ի, ինչպես նաև Սիրիայում գտնվող ամերիկյան զորքերի բազաները պարբերաբար ենթարկվում են հարձակումների, ինչի պատասխանատվությունը ստանձնում են Իրաքում գործող զինված շիա խմբավորումները։