Երգիչ Վալերի Մելաձեն հետաձգել է իր Ղազախստանում հունվար և փետրվար ամիսներին նախատեսված համերգները։ Արտիստը սոցիալական ցանցերի էջերում հայտնել է, որ համերգները հետաձգվում են իր ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով։
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ 91-ամյա հասակում մահացել է երգչի հայրը՝ Շոթա Մելաձեն։
Ըստ հրապարակումների՝ արտիստի հարազատը մի քանի օր առաջ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ նախկինում կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած առողջական խնդիրների պատճառով։
Վալերի Մելաձեն հետաձգել է համերգներն իր ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով
20:15, 20 հունվար 2024