Թուրքական ԶԼՄ-ները հրապարակում են, որ փետրվարի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա։ Հրապարակումները մեկնաբանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը․ «Ժամանակին կտեղեկացվի Ռուսաստանի ղեկավարի այցի մասին»։
Ավելի վաղ թուրքական Türkiye թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին, շաբաթ օրը հայտնել էր, որ Անկարան փետրվարի 12-ին սպասում է ՌԴ նախագահի այցին։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է, որ Պուտինի այցի մասին տվյալներ չկան՝ նշելով, որ ժամկետները համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով։