Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Թալինի խաչմերուկում, բախվել են վրացական համարանիշներով Mercedes Vito և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է shamshyan.com-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վիրավորվել է 14 մարդ։
Բախման հետևանքով Mercedes Vito-ն բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, որոնցից մեկը մոտ 3 մետր շպրտվել է։
Աղբյուրը հայտնում է, որ վիրավորների մեջ կան երեխաներ, իսկ 2 վիրավորներ Թալինի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Խոշոր վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ կա 14 վիրավոր, այդ թվում երեխաներ․ Shamshyan.com
20:25, 20 հունվար 2024