Հետևեք մեզ։

Երևանում հորն ու որդուն դանակահարելու մեջ մեղադրվողը «էմրե էաթոգլու» տվյալներով անձնագրով դիմել է Թուրքիայի քաղաքացություն ստանալու համար

20:55, 20 հունվար 2024
Երևանում հորն ու որդուն դանակահարելու մեջ մեղադրվողը «էմրե էաթոգլու» տվյալներով անձնագրով դիմել է Թուրքիայի քաղաքացություն ստանալու համար

2019 թվականի ապրիլի 20-ին Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում որդուն և հորը դանակահարելու գործով  քրեական հետապնդման ենթարկվող Գոռ Խանոյանը թաքնվել է վարույթ իրականացնող մարմնից, և դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին Hayastan.news-ին հայտնի է դառնում Դատական տեղեկատվական համակարգից։

Գոռ Խանոյանը 2019 թվականի օգոստոսի 12-ից գտնվելով հետախուզման մեջ, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և չպարզված վայրով ապօրինի' առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը՝ ՀՀ-ից մուտք գործելով Թուրքիայի Հանրապետություն: Այնուհետև, 2019 թվականի հոկտեմբերին Թուրքիայի Հանրապետությունից առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության հատել է Թուրքիայի Հանրապետության պահպանվող պետական սահմանը՝ Թուրքիայի Հանրապետությունից մուտք գործելով Վրաստան, որտեղ նա «էմրե էաթոգլու»  տվյալներով լրացված Թուրքիայի Հանրապետության քաղաքացու անձնագրով դիմել է Վրաստանում գործող Թուրքիայի Հանրապետության հյուպատոաություն՝ այդ երկրի քաղաքացիություն ստանալու համար:

Բացի այդ, Խանոյանը մեղադրվում է ևս մեկ քաղաքացու մարմնական վնասվածք հասցնելու մեջ։
Այդպիսով նա թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, և նրա հայտնաբերումը պահանջել է օպերատիվ-հետախուզական և վարույթային բազմաթիվ լրացուցիչ միջոցների գործադրում։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը։