Հետևեք մեզ։

Անշարժ գույքեր, 1 միլիարդ 74 մլն դրամ բաժնեմասի, 100 հազար եվրո և 300 հազար դոլար բաժնետոմսերի սեփականատեր․ ի՞նչ ունեցվածք է ներկայացրել Լևոն Քոչարյանը

22:58, 20 հունվար 2024
Անշարժ գույքեր, 1 միլիարդ 74 մլն դրամ բաժնեմասի,  100 հազար եվրո և 300 հազար դոլար բաժնետոմսերի սեփականատեր․ ի՞նչ ունեցվածք է ներկայացրել Լևոն Քոչարյանը

ՀՀ 3-րդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն ԱԺ պատգամավորի մանդատը ստանձնելուց հետո իր ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Hayastan.news-ն այդ հայտարարագրից տեղեկանում է, որ Լևոն Քոչարյանը 2009-ին՝ 24 տարեկան հասակում, ավտոկայանատեղի է գնել Երևանի Կենտրոն վարչական շրջանում, նույն թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանում բնակարան է նվեր ստացել։


2012-ին համատեղ սեփականության իրավունքով գնել է բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը, որը գտնվում է Երևանի կենտրունու, բույն տարածքում ևս մեկ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է գնել 2013-ին՝ կրկին համատեղության իրավունքով։

Լևոն Քոչարյանը երկու մեքենա է հայտարարագրել 2013 և 2019 թվականների արտադրության Toyota-ներ, որոնք գնել է հենց 2013 և 2019 թվականներին։
Վարում է 2020 թվականի Lexus մակնիշի ավտոմեքենա, որը սեփականատիրոջ անունը նշված չէ։


Բաժնային արժեթղթերի և ներդրումների բաժնում Լևոն Քոչարյանը նշել է, որ 2008-ից  1 մլրդ 74 մլն դրամ բաժնեմաս ունի, ԷՔՍԶԵԼ ԱՈՒԹԴՈՐՍ ՍՊԸ-ում բաժնետոմսը կազմում է 300 հազար դոլար, մեկ այլ ընկերությունում բաժնեմասը կազմում է 5000 ռուբլի, Մուդելայզեր ԱԲ-ում բաժնետոմսը կազմում է 100 հազար եվրո, եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի հետ բաժնեմասը կազմում է 31 մլն 830 հզր դրամ։


Հանձնված փոխառությունները կազմում է Հայաստանի Ուժային Եռամարտի Ֆեդերացիա ՀԿ-ին՝ 9000 դոլար և 4 մլն 270 հզր դրամ, Զեմկոմինվեստ ՍՊԸ-ին՝ 244 մլն 452 հզր դրամ։


Բանկային հաշիվներին 2023-ի դեկտեմբերի 12-ի դրությամբ ունի 6700 շվեդական կրոն, 65 հզր 842 դոլար, 35 մլն 250 հզր դրամ և 76 եվրո։
Կանխիկ դրամ հայտարարագրել է 4 մլն 300 հզր դրամ։


Վարձակալության դիմաց ստացված վճարները, ապահովագրական փոխհատուցումները, ստացված փոխառությունները, «Նաիրի ինշուրանս»-ից և ԱԺ-ից ստացված աշխատավարձը կազմել է 317 մլն 832 հզր դրամ։

Լևոն Քոչարյանի տիկինը՝ Սիրուշոն (Սիրանուշ Քոչարյան) «ՍԻՐՈՒՇՈ ՓՐՈԴԱՔՇՆ» ՓԲԸ-ի տնօրենն է, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր չի ներկայացրել։