Երեկ՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով` ժամը 18։15-ի սահմաններում Նոր Գյուղ-Մայակովսկի ավտոճանապարհին բախվել են Նոր Գյուղի բնակիչ 17-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած Porsche Cayenne մակնիշի, Եղվարդ քաղաքի բնակիչ 50-ամյա Հայկ Մկրտչյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները և Աբովյան քաղաքի բնակիչ 46-ամյա Գագիկ Գրիգորյանի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը։
Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան։ Պարզվել է, որ Porsche Cayenne-ի վարորդը ավտոմեքենան վարելու իրավունք չի ունեցել և նա Porsche Cayenne-ով բախվել է կայանված ЗИЛ-ին։ Porsche-ի վարորդն ու ավտոմեքենայի սեփականատերը՝ Մանուկ Հովհաննիսյանը, ենթարկվել են վարչական պատասխանատվության։
Մ․ Հովհաննիսյանը Նոր Գյուղի գյուղապետն է, իսկ Հ․ Հովհաննիսյանը՝ նրա որդին։Toyota-ի վարորդ Հ․ Մկրտչյանն էլ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչն է։