Բացարձակապես, որպես տան անդամ՝ հերքում եմ այդ լուրերը։ Այս մասին Ամալյա Հովհաննիսյանի «Liferoom» հաղորդման ընթացքում ասել է Տիգրան Ասատրյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե վարկած կար, որ իր հորը՝ Արամ Ասատրյանին սպանել են։
«Հայրս, երբ այդ օրն արթնացել էր, դող էր անցել մարմնով։ Չէր թողել շտապօգնություն կանչեն։ Այդ ժամանակ արդեն ստացել էր սրտի…չգիտեմ ինֆարկտ ասեմ, թե ինչ ասեմ։ Վստահ եմ, եթե թողներ, որ գար շտապօգնությունը, ստուգեին, կտեսնեին, որ առողջականի հետ կապված խնդիր կա»,- ասել է Տիգրան Ասատրյանը։