Հետևեք մեզ։

Շիրակում վագոն-տնակ է այրվել

10:05, 21 հունվար 2024
Շիրակում վագոն-տնակ է այրվել

 

Հունվարի 21-ին, ժամը 05:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմաշեն գյուղի 33-րդ փողոցում այրվում է տնակ:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված վագոն-տնակում (մոտ 21 քմ)։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:03-ին, մարվել՝ 06:36-ին: Այրվել է վագոն-տնակը։