Հետևեք մեզ։

«Դալմա Գարդեն Մոլ»-ի ավտոկայանատեղիում ոչ սթափ վարորդը ջարդել մի քանի ավտոմեքենաներ, որոնց թվում՝ Էրեբունու դատախազինը (լուսանկարներ). shamshyan.com

14:16, 21 հունվար 2024
«Դալմա Գարդեն Մոլ»-ի ավտոկայանատեղիում ոչ սթափ վարորդը ջարդել մի քանի ավտոմեքենաներ, որոնց թվում՝ Էրեբունու դատախազինը (լուսանկարներ). shamshyan.com

Երեկ ժամը 22:10-ի սահմաններում` Երևանի բնակիչ 31-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը իր վարած Pickup մակնիշի ավտոմեքենայով «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա առաջ ընթացել և բախվել ավտոկայանատեղիում կայանված BMW, Honda, Ford Fusion և Opel մակնիշի ավտոմեքենաներին։

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

 

Pickup-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ տեղում զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։

 

Կայքի տեղեկություներով` վթարի ենթարկված Honda-ն պատկանում է Էրեբունի վարչական շրջանի դատախազության դատախազ Վազգեն Եդիգարյանին։