Գիտնականները նախազգուշացրել են Սիբիրում հայտնաբերված զոմբի վիրուսների հնարավոր համաճարակի մասին,-գրում է The Guardian-ը:
Գիտնականների կարծիքով՝ վտանգ կա, որ հնագույն սիբիրյան վիրուսները կարող են վերարտադրվել գլոբալ տաքացման պատճառով և անհայտ հիվանդությունների բռնկման պատճառ դառնալ։ Զոմբի վիրուսների շտամներն արդեն մեկուսացվել են հետազոտողների կողմից։
Գիտնականները զգուշացրել են, որ հաջորդ համաճարակի պատճառը կարող է լինել ոչ թե նոր վիրուսները, այլ հեռավոր անցյալի հիվանդությունը։ Այս կապակցությամբ կենսաբանները սկսել են պլանավորել Արկտիկայի մոնիտորինգի ցանցի ստեղծումը, որը կբացահայտի հնագույն միկրոօրգանիզմների կողմից առաջացած հիվանդությունների դեպքերը: Ծառայությունը վարակվածներին կտրամադրի կարանտին և որակյալ բժշկական օգնություն, ինչպես նաև կվերահսկի վարակի գոտում մարդկանց տեղաշարժը։
«Ներկայումս համաճարակի սպառնալիքների վերլուծությունը կենտրոնացած է այն հիվանդությունների վրա, որոնք կարող են առաջանալ հարավային շրջաններում, այնուհետև տարածվել հյուսիսում: Այնտեղ վտանգավոր վիրուսներ կան, որոնք կարող են վարակել մարդկանց և նոր համաճարակ առաջացնել»,- ասել է գենետիկ Ժան Միշել Կլավերին՝ Մարսելի համալսարանից։