Հետևեք մեզ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ղրիմում խոցված հրթիռների մասին

17:04, 21 հունվար 2024
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ղրիմում խոցված հրթիռների մասին

 

Ռուսական հակաօդային պաշտպանությունը Ղրիմի արևմտյան ափի մոտ ուկրաինական երկու հրթիռ է ոչնչացրել Սև ծովի վրա, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռուս զինվորականների տվյալներով՝ հրթիռակոծությունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում՝ ավիացիայի կառավարվող հրթիռների միջոցով։

Մեկ ժամ առաջ Մոսկվայի կողմից Սևաստոպոլի ղեկավար նշանակված Միխայիլ Ռազվոզժաևը քաղաքում օդային հարձակման նախազգուշացում էր հայտարարել։ Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերը Սևաստոպոլի շրջանում օդային թիրախ են խփել։

Խերսոնի շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոն հայտարարել է Գենիչեսկի շրջանի վրա երկու խոցված հրթիռի մասին։ Դրանք, ըստ նրա, ուղղված են եղել նաև Ղրիմի դեմ։