Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածները Դոնեցկին և դրան արևմտյան երկրների մասնակցությունը քննարկման առարկա են դառնալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) միջոցառումներին, որոնց կմասնակցի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտարարել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դոնեցկում խաղաղ քաղաքացիական օբյեկտներին ուղղված հարվածները` միտված խաղաղ բնակչության սպանությանը, և արևմտյան երկրների մասնակցությունը վարձկանների տեսքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման առարկա կդառնան, որին կմասնակցի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը»,- ասել է նա «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում։
«Իրականում ռուսական պատվիրակությունն այժմ թռչում է այնտեղ (Նյու Յորք,- նշում է ՏԱՍՍ-ը)»,- հավելել է դիվանագետը։