Աֆղանստանում կործանված մասնավոր ինքնաթիռի օդաչուներից մեկի հայրը Flightradar ծառայության միջոցով հետևել է որդու թռիչքին։ Այս մասին նա հայտնել է «Իզվեստիա»-ին։
«Ես հետևում էի Flightradar-ով, նրանք թռչում էին Թայլանդ, սովորական չվերթ էր»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Falcon 10 մարդատար ինքնաթիռը կործանվել է Աֆղանստանի Բադախշան նահանգի լեռներում։ Ինքնաթիռը մասնավոր բժշկական տարհանման թռիչք էր իրականացնում Թաիլանդի Պատտայա քաղաքից Մոսկվա։
Ավիավթարի հետևանքով երկու մարդ է զոհվել, չորս մարդ ողջ են մնացել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին։