Հետևեք մեզ։

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

19:41, 21 հունվար 2024
Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում
Հունվարի 21-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Աշոցքի, Սևանի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: