Հետևեք մեզ։

Փարիզում մեկնարկել է միգրացիոն նոր օրենքի դեմ ցույցը ( տեսանյութ)

20:10, 21 հունվար 2024
Փարիզում մեկնարկել է միգրացիոն նոր օրենքի դեմ ցույցը ( տեսանյութ)

Փարիզում մեկնարկել է միգրացիոն նոր օրենքի դեմ ցույցը։

Գործողությունը տեղի է ունենում Ֆրանսիայի սահմանադրական վերահսկողության բարձրագույն մարմնի՝ Սահմանադրական խորհրդի վճռի հրապարակումից չորս օր առաջ, որը պետք է ստուգի 2023 թվականի վերջին ընդունված օրենքի համապատասխանությունը հանրապետության գործող սահմանադրությանը։

Ցուցարարները վանկարկում են` «Ֆրանսիացի, թե միգրանտ, մենք բոլորս բանվոր դասակարգ ենք»:

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) օրենք է ընդունել միգրացիան հեշտացնելու և օտարերկրացիների ինտեգրումը բարելավելու համար։

 

Տեսանյութն` այստեղ։