«Հայաստանի կողմից անխտիր տեղադրած ականները շարունակում են վտանգ ներկայացնել խաղաղ բնակչության համար»,-նման հայտարարություն է տարածել X սոցիալական ցանցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հրատարակման մեջ նշվում է, որ ևս մեկ քաղաքացիական անձ է պայթեցվել ականի վրա, իսկ զոհերի թիվը 2020 թվականից ի վեր հասել է 342 մարդու.
«Բոլորը պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ ականապատ դաշտերի քարտեզների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար»։
Նշենք, որ Հայաստանն ականապատ տարածքների քարտեզները Բաքվին տրամադրել է 44-օրյա պատերազմից հետո։