Իսրայելը չի դադարեցնի մարտերը Գազայում պատանդներին ազատ արձակելու դիմաց, այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«ՀԱՄԱՍ-ը, մեր առևանգվածների ազատ արձակման դիմաց, պահանջում է պատերազմի ավարտը, մեր ուժերի դուրսբերումը Գազայից, բոլոր մարդասպանների և բռնաբարողների ազատ արձակումը և անձեռնմխելիություն ՀԱՄԱՍ-ի համար: Եթե մենք համաձայնվենք դրան, ապա մեր զինուժի մահն ապարդյուն կլինի։ Եթե մենք համաձայնվենք դրան, մենք չենք կարողանա երաշխավորել մեր քաղաքացիների անվտանգությունը։ Մենք չենք կարող առևանգվածներին ապահով տուն բերել, քանի որ հաջորդ հոկտեմբերի 7-ը ժամանակի հարց է։ Ես չեմ կարող ընդունել նման բան»,-ասել է Նեթանյահուն։