Հետևեք մեզ։

Փարիզը կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին. Ֆրանսիայի ԱԳ նախարար

23:17, 21 հունվար 2024
Փարիզը կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն դիվանագիտական կորպուսին ուղղված ուղերձում նշել է, որ «Ֆրանսիան կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին»:

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Արտգործնախարարի ուղերձում նշվում է նաև, որ «պետք է որոնել արդար և տևական խաղաղություն՝ հիմնված օրենքի և տարածքային ամբողջականության հարգման վրա, ինչպես նաև ապահովել բնակչության արժանապատիվ կյանքի իրավունքը՝ հարգելով նրանց հիշողությունը, պատմությունը և մշակույթը»: