ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Դոնեցկի շուկայի վրա, որտեղ 27 մարդ է զոհվել, ասվում է նրա պաշտոնական ներկայացուցիչի մեկնաբանության մեջ։
«Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է բոլոր հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ներառյալ Դոնեցկ քաղաքի այսօրվա գնդակոծությունը», - ասվում է մեկնաբանության մեջ:
Հիշեցնենք, որ ժամը 10-ի սահմաններում Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ էին հասցրել Դոնեցկի Կիրովսկի շրջանի բանուկ շուկայի վրա։