Հետևեք մեզ։

Որոշ շրջաններում ձյուն է տեղում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է

09:27, 22 հունվար 2024
Որոշ շրջաններում ձյուն է տեղում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

 

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ, Բերդ, Դիլիջան, Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Ծաղկաձոր քաղաքներում, Գյումրու, Աշոցքի, Ամասիայի, Հրազդանի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

 

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է: