Հետևեք մեզ։

Արարատ Միրզոյանը դեսպանների հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, խաղաղության օրակարգին ուղղված ջանքերը

10:30, 22 հունվար 2024
Արարատ Միրզոյանը դեսպանների հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, խաղաղության օրակարգին ուղղված ջանքերը

Հունվարի 20-21-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ` Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված դեսպանների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ թվիթերի միկրոբլոգում արված հայտարարության մեջ

Նախարարի ելույթին հաջորդել է քննարկում` Հարավային Կովկասում առկա իրավիճակի, խաղաղության օրակարգին, կայունության հաստատմանն ուղղված ջանքերի, ՀՀ երկկողմ ու բազմակողմ օրակարգի ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային ու տարածաշրջանային թեմաներով: