Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն կոչ է արել ավտոմատ տեխնիկական պարտություն շնորհել այն թիմերին, որոնց երկրպագուները տրիբունաներից ռասիստական վիրավորանքներ են հնչեցնում իրենց մրցակիցների հասցեին։
Ինֆանտինոյի հայտարարությունը հետևել է իտալական «Ուդինեզե» և «Միլան» ակումբների և անգլիական «Շեֆիլդ Ուենսդեյ» և «Քովենթրի Սիթիի» միջև հանդիպումներում գրանցված միջադեպերին։
Ինֆանտինոն X սոցիալական ցանցում գրել է, որ, իր կարծիքով, անհրաժեշտ է հաշվել «ավտոմատ պարտություններ այն թիմերին, որոնց երկրպագուները ռասիստական վիրավորանքներ են կիրառում»:
Իտալական ակումբների միջև խաղը, որում հաղթել է Միլանը, կարճ ժամանակով դադարեցվել է այն բանից հետո, երբ «Ուդինեզեի» երկրպագուները սկսել են ռասիստական բառեր բղավել «Միլանի» դարպասապահ Մայք Մաինյանի հասցեին, որը ծնունդով Գվիանայից է: