Հետևեք մեզ։

ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

11:26, 22 հունվար 2024
ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

Աս մասին գրել է РИА «Новости»-ն՝ հղում անելով Բրյուսելի դիվանագիտական ​​աղբյուրին։

Հաղորդվել է, որ այսօր Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հանդես կգա Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ զեկույցով։

ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն նաև Ուկրաինային երկարաժամկետ ռազմական և տնտեսական օգնությունը, պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, Կարմիր ծովում ԵՄ առաքելությունը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը: