Հետևեք մեզ։

Մյասնիկյանի վրա ամեն անգամ տեսնում եմ սև ծուխ թողնող «Հունդայի». Ավինյան

11:58, 22 հունվար 2024
Մյասնիկյանի վրա ամեն անգամ տեսնում եմ սև ծուխ թողնող «Հունդայի». Ավինյան

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը բարձրացրեց հնամաշ «Հունդայի»-ների խնդիրը։ Նա հարց ուղղեց տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանին այն մասին, թե ինչ է արվել այդ փոխադրամիջոցների գծերի մասով։

 

«Նախատեսել ենք մեկ երթուղի վերափոխել նոր ներկրված շարժակազմով»,- ի պատասխան Ավինյանին՝ ասաց Հարությունյանը։

 

Ի պատասխան՝ քաղաքապետն ասաց.

 

«Այս մեկը կփոխենք, բայց ես Մյասնիկյանի վրա ամեն անգամ տեսնում եմ սև ծուխ թողնող «Հունդայի», պետք է այդ խնդիրը հարուցող ավտոբուսները առաջին հերթին փոխենք»։