TNT հեռուստաալիքի տնօրեն, Gazprom Media Entertainment հեռուստատեսության կառավարիչ Թինա Կանդելակիին կարգելվի մուտք գործել Ղազախստանի տարածք, հայտնում է KazTAG-ը՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովի հայտարարությանը։
«Միջոցներ են ձեռնարկվում, այսօր կամ վաղը մեզանից մի պահանջեք սա (մուտքը մերժվածների ցուցակը), բայց պետությունը դա երբեք չի ների, նա կարող է և չգալ Ղազախստան, բայց եթե որոշի գալ, նրա մուտքը չի թույլատրվի»,- դիվանագետի խոսքերն են մեջբերում լրագրողները։
Այս որոշման պատճառը, ինչպես նշում էին նյութի հեղինակները, կարող էր լինել հեռուստահաղորդավարուհու՝ իր Telegram ալիքում Ղազախստանում ռուսաց լեզվի մասին գրառումը, որում նա մի քանի երկաթուղային կայարաններ վերանվանելու հանրապետական իշխանությունների որոշումը համեմատում էր Բալթյան երկրներում ռուսաց լեզվի արգելքի հետ։