Հետևեք մեզ։

Ինձ համար տարօրինակ է, որ կարող ենք զանգել 1-03 և պատասխան չստանալ, նորմալ չի. Տիգրան Ավինյան

12:58, 22 հունվար 2024
Ինձ համար տարօրինակ է, որ կարող ենք զանգել 1-03 և պատասխան չստանալ, նորմալ չի. Տիգրան Ավինյան

Նախատեսում ենք շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ընթացքում հայտարարել է առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:

 

Կարապետյանը նշել է, որ վերլուծել են շտապօգնության կանչերի ուշացումների վիճակագրությունը։ «Հունվարի առաջին 18 օրերի ընթացքում 19.595 կանչից 1829 ուշացում է եղել»։

 

Տիգրան Ավինյանն էլ իր հերթին նշել է, որ 1-03-ին զանգերի սպասարկման որակը պետք է բարելավվի։

 

«Ինձ համար տարօրինակ է, որ կարող ենք զանգել 1-03 և պատասխան չստանալ։ Նորմալ չի։ Այդտեղ անելիք ունենք։ Քանի դեպքով ա լինում, երբ մարդը պատասխան չի ստանում 1-03 զանգելիս»,-ասել է Ավինյանն, ինչին ի պատասխան՝ Կարապետյանը նշել է՝ այդպիսի վիճակագրություն չեմ կարող ասել։

 

Ավինյանի խոսքով՝ հարկավոր է ապահովվել 100 տոկոսանոց պատասխան 1-03 զանգած անձանց։