Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը հրապարակել են կանխատեսում, համաձայն որի Երկրի վրա երեքշաբթի՝ հունվարի 23-ին, մագնիսական փոթորիկ է սպասվում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Կանխատեսվում է, որ մինչև առավոտյան ժամը 6-ը, Երևանի ժամանակով՝ 7-ը, բռնկումը կհասնի G1 մակարդակի (թույլ փոթորիկ), և այս բռնկումից առաջ և հետո մի քանի ժամ կգրանցվեն գեոմագնիսական խանգարումներ:
Նշվում է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում մագնիսական ֆոնը կմնա նորմալ։