Հռոմի Ֆրանցիսկոս պապը 3 օր հիվանդանոցում բրոնխիտի դեմ բուժվելուց հետո առավոտյան դուրս է գրվել: The New York Times-ի փոխանցմամբ՝ հիվանդանոցի մոտ նա իջել է մեքենայից, ողջունել լրագրողներին և պարզապես իրեն սպասողներին:
«Ես դեռ ողջ եմ», -ասել է Հռոմի պապը: Պապը նաև գրկել է հիվանդանոցում մահացած աղջկա ծնողներին և աղոթել է նրանց հետ: