Հետևեք մեզ։

Ուկրաինան հեռանում է ժողովրդավարությունից և շարժվում է սխալ ուղղությամբ՝ դառնալով ավելի ավտոկրատ. Կիևի քաղաքապետ

15:03, 22 հունվար 2024
Ուկրաինան հեռանում է ժողովրդավարությունից և շարժվում է սխալ ուղղությամբ՝ դառնալով ավելի ավտոկրատ. Կիևի քաղաքապետ

Կիևի քաղաքապետ Կլիչկոն Globe and Mail-ին տված հարցազրույցում ասել է, որ «Ուկրաինան հեռանում է ժողովրդավարությունից և շարժվում է սխալ ուղղությամբ՝ դառնալով ավելի ավտոկրատ»։
 
Նրա խոսքով, նրանց համար, ովքեր չեն աջակցում ներկայիս կառավարությանը, գրեթե հնարավորություն չունեն արտահայտելու իրենց դիրքորոշումը, իսկ Զելենսկու դեմ արտահայտվողները ճնշումների են ենթարկվում։
 
«Դրա հետևում կանգնած է որոշ մարդկանց ցանկությունը, չեմ կարող անուններ տալ, բայց նրանք ուզում են, որ ամեն ինչ լինի կենտրոնացված, և դրա համար ես տեսնում եմ կենտրոնացված լրատվամիջոցներ և հեռուստատեսություն Ուկրաինայում, նրանք փորձում են կենտրոնացնել իշխանությունը»,-ասել է նա։ 

Կլիչկոն նշել է, որ իր մտքերը կիսել է Կիևում արևմտյան դեսպանների հետ, և նրանցից ոմանք կիսում են իր դիրքորոշումը։