Հետևեք մեզ։

Շամանը, Բուտմանը և Դոլինան ստացել են Պուտինի վստահելի անձանց վկայականները

15:09, 22 հունվար 2024
Շամանը,  Բուտմանը և Դոլինան ստացել են Պուտինի վստահելի անձանց վկայականները

Երգիչ Յարոսլավ Դրոնովը (Շաման), դիրիժոր Յուրի Բաշմետը, երաժիշտ Իգոր Բուտմանը, մարզիչ Իրինա Վիները, երգչուհի Լարիսա Դոլինան ստացել են ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի լիազոր ներկայացուցիչների վկայականները։


Փաստաթղթերը նրանց են փոխանցվել երկուշաբթի օրը` Պուտինի կենտրոնական նախընտրական շտաբում:


Վստահված անձի վկայականներ են ստացել նաև դերասանուհի Եկատերինա Գուսևա, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն, ռեժիսոր Կարեն Շախնազարովը, ԿԱՄԱԶ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը, բալետի պարող Նիկոլայ Ցիսկարիձեն, MGIMO-ի ռեկտոր Անատոլի Տորկունովը, Կուրչատովի ինստիտուտի նախագահ Միխայիլ Կովալչուկը, երգիչ Նիկոլայ Ռաստորգևը Առողջապահության նախարարություն Իվան Դեդովը, Արվեստի և մշակույթի կրթական հաստատությունների ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Մալիշևը:

 

Նախկինում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես Պուտինի վստահված անձ գրանցել էր 346 մարդու, այդ թվում՝ երաժիշտների, արվեստագետների, մարզիկների և հասարակական գործիչների։ Ընտրական շտաբի մամուլի քարտուղար Ալեքսանդրա Սուվորովան հայտնել է, որ վստահված անձանց համար փաստաթղթերի պատրաստումը շարունակվում է, նրանց ընդհանուր թիվը կարող է հասնել 600 մարդու։