Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնության պատմականորեն ուկրաինացիներով բնակեցված տարածքների մասին», հայտնում է «Ուկրաինսկա պրավդա» թերթը։
«Այսօր ես հրամանագիր եմ ստորագրել «Ռուսաստանի Դաշնության պատմականորեն ուկրաինացիներով բնակեցված տարածքների մասին», - նրա խոսքերը մեջբերում է հրատարակությունը:
Պետության ղեկավարը պնդում է, որ փաստաթուղթը «պատմական անցյալի մասին ճշմարտության վերադարձն է՝ հանուն ուկրաինական ապագայի»։
Հրամանագիրը հրապարակվել է Զելենսկու գրասենյակի կայքում։