Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նստել է Ուինսթոն Չերչիլի աթոռին՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի թանգարան այցելության ժամանակ: Այս մասին լրագրող Նատալյա Մոսեյչուկին տված հարցազրույցում ասել է Լոնդոնում Ուկրաինայի նախկին դեսպան Վադիմ Պրիստայկոն։ Թանգարանի աշխատակիցը զգուշացրել է, որ արգելվում է ձեռք տալ իրերին կամ նստել աթոռին, սակայն Զելենսկին անտեսել է նրա նախազգուշացումը։
Զելենսկու՝ Չերչիլի թանգարան կատարած այցի ժամանակ այնտեղ աշխատողը պատմել է, որ կա Չերչիլի աթոռը, որի վրա նա նստել է որոշումներ կայացնելիս, հայտնել է ուկրաինացի դիվանագետը։
Աթոռին նստելուց հետո թանգարանի աշխատակիցն Ուկրաինայի նախագահին հարցրել է՝ իրեն Չերչիլ զգո՞ւմ է։ Բոլորը ծիծաղել են, իսկ Զելենսկին, ըստ Պրիստայկոյի, ասել է, որ իսկապես «նման բան է զգացել իր մեջ»։