ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հեգնանքով է արձագանքել Վլադիմիր Զելենսկիի՝ Ռուսաստանի Դաշնության «պատմականորեն ուկրաինացիներով բնակեցված» տարածքների վերաբերյալ հրամանագրի մասին՝ առաջարկելով Զելենսկիին «դադարեցնել», այլապես «նա շուտով կբռնակցի Կանադան»։
«Մեկնաբանելու ոչինչ չկա: Ահա, քանի որ ուկրաինացիները ռուսներ են, իսկ Փոքր Ռուսաստանը՝ սա Ռուսաստանի մի մասն է: Եվ ժամանակն է, որ գլխավոր «ուկրաինացին» հեռանա: Այլապես նա շուտով կբռնակցի Կանադան»,- գրել է Մեդվեդևը թելեգրամյան իր ալիքում:
Ավելի վաղ Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության «պատմականորեն ուկրաինացիներով բնակեցված» տարածքների մասին։ Նա նաև հանձնարարել է նախարարների կաբինետին միջազգային փորձագետների հետ մշակել և Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդին ներկայացնել գործողությունների ծրագիր՝ Ռուսաստանի Դաշնությունում ուկրաինացիների ազգային ինքնությունը պահպանելու համար: