Հետևեք մեզ։

Հանրապետության մի շարք քաղաքներում ձյուն է տեղում, Շիրակում բուք է, Երևան- Սևան ճանապարհին՝ մառախուղ

17:10, 22 հունվար 2024
Հանրապետության մի շարք քաղաքներում ձյուն է տեղում,  Շիրակում բուք է, Երևան- Սևան ճանապարհին՝ մառախուղ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
 
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները։
 
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 
Սյունիքի մարզի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում), Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
 
Լոռու, Շիրակի Կոտայքի (բաղառությամբ Աբովյան քաղաքի) մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Գորիս, Սիսիան Ջերմուկ, Բերդ, Դիլիջան, Ճամբարակ, Սևան, Գավառ, Վարդենիս, Թալին, Ապարան քաղաքներում, Գորայքի, Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն:
 
Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:
 
Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապահահատվածին, Երևան-Սևան ավտոճանապարհի 26-35-րդ կմ-ին և Աշտարակ քաղաքում մառախուղ է։
 
Լարսի մասին
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։