Հետևեք մեզ։

Դավթաշենի կամրջի տակ՝ գետի մեջ, հայտնաբերվել է 1993-ին ծնված երիտասարդի դի

17:31, 22 հունվար 2024
Դավթաշենի կամրջի տակ՝ գետի մեջ, հայտնաբերվել է 1993-ին ծնված երիտասարդի դի
Հունվարի 22-ին, ժամը 13:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ՝ գետի մեջ, նկատվել է տղամարդու դի։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Փրկարարները գետից դուրս են բերել Ա․ Բ․-ի (ծնված 1993 թ.) դին։