Հետևեք մեզ։

ԶՈՒ ԳՇ պետն այցելել է հարավային սահմանագոտի

22:23, 22 հունվար 2024
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է հարավային սահմանագոտի

Հունվարի 18-20-ը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության հարավային սահմանագոտի։ Եռօրյա շրջայցի ընթացքում ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հանրապետության հարավային սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման հրամանատարական կազմի, զորամասերի սպայական կազմերի հետ։ Ամփոփելով անցած՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքները՝  Էդվարդ Ասրյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորամասերի մարտական պատրաստականությունն ու մարտական հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարվող աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ։