Հետևեք մեզ։

Չարբախում շղթայական ավտովթարի մասնակից է դարձել 5 մեքենա․ Shamshyan.com

23:09, 22 հունվար 2024
Չարբախում շղթայական ավտովթարի մասնակից է դարձել 5 մեքենա․ Shamshyan.com
 
Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 11։20-ի սահմաններում Շերամի փողոցում բախվել են 22-ամյա Մուշեղ Հովհաննիսյանի վարած Nissan Skyline մակնիշի, 24-ամյա Վահան Հակոբյանի վարած Mercedes մակնիշի, 45-ամյա Սամվել Ստամբոլցյանի վարած Mitsubishi մակնիշի, 27-ամյա Մինաս Հայրապետյանի վարած Honda Fit մակնիշի և 64-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած Toyota Prado մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Պարեկները տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սուրեն Հովակիմյանն ու Հրաչյա Սարդարյանը։

Վթարի հետևանքով նշված հատվածում երթևեկությունը դարձել էր դժվարանցանելի, քանի որ ավտոմեքենաները հայտնվել էին տարբեր հատվածներում, իսկ մեքենաներից 3-ը եղել են կայանված։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։