Չինաստանում՝ Ղրղզստանի և Ղազախստանի սահմանների մոտ, 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ակսու շրջանից 121 կմ դեպի արևմուտք և Ալմաթիից 270 կմ հարավ-արևելք։ Էպիկենտրոնը գտնվել է 9 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Չինաստանում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
23:14, 22 հունվար 2024