Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է հետաքննել Տվիքս անունով կատվի մահը, որին ուղեկցորդը դուրս է նետել գնացքից, երբ այն կայանված է եղել Կիրովում։ Հունվարի 11-ին Տվիքս կատուն ճանապարհորդում էր Եկատերինբուրգ-Սանկտ Պետերբուրգ գնացքով, կենդանին տոմս է ունեցել։ Կիրովում կայանված ժամանակ գնացքի ուղևորները նկատել են կատվին և նրա մասին հայտնել ուղեկցորդին։ Նա հարցրել է ուղևորներից՝ փորձելով պարզել՝ արդյոք դա նրանց ընտանի կենդանին է, սակայն, չկարողանալով գտնել տիրոջը՝ կատվին դուրս է նետել։ Baza Telegram ալիքը, հղում անելով ուսեկցորդի հետագա բացատրությանը, գրում է, որ Տվիքսը, ինչպես իրեն թվացել է, անփույթ տեսք է ունեցել և նման էր թափառական կենդանու։
Ռուսաստանի ՔԿ ղեկավարը հանձնարարել է հետաքննել Տվիքս անունով կատվի մահը, որին ուղեկցորդը դուրս է նետել գնացքից
23:27, 22 հունվար 2024